Գաղտնիություն
Այս Գաղտնիության քաղաքականությունը վերաբերում է https://pay.ohanyan.org/ կայքին, որը հանդիսանում է «Օհանյան կրթահամալիրի» ենթադոմեյն։
Կայքը ստեղծվել է ուսանողների և նրանց ընտանիքների համար՝ ուսման վարձերի առցանց վճարումների նպատակով։
Մենք կարևորում ենք Ձեր տվյալների պաշտպանությունը և պարտավորվում ենք պահպանել Ձեր գաղտնիությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության։
Հավաքագրվող տվյալներ
Կայքը կարող է հավաքագրել հետևյալ տվյալները՝
-
Անուն, Ազգանուն, Հայրանուն
-
Դասարան, մասնաճյուղ, դասարանի տեսակ, խումբ
-
Էլ․ փոստ, հեռախոսահամար
-
Լրացուցիչ տեղեկություն ըստ ցանկության
-
Վճարման տվյալներ (բանկային քարտի միջոցով)
-
Cookie-ներ և վիճակագրական տեղեկություն
Տվյալների օգտագործում
Ձեր տվյալները օգտագործվում են՝
-
Ուսման վարձերի և այլ վճարումների մշակման համար
-
Օգտատերերի նույնականացման և ծառայության մատուցման համար
-
Ձեզ հետ կապ հաստատելու, ծանուցումներ և տեղեկատվություն ուղարկելու համար
-
Էլ․ փոստով տեղեկատվական և գովազդային նամակների (email marketing) ուղարկման համար՝ Ձեր համաձայնությամբ
Cookie Policy (Թխուկների քաղաքականություն)
Կայքը կարող է օգտագործել cookie-ներ՝ կայքի ճիշտ աշխատանքը և վիճակագրությունը ապահովելու նպատակով։
Դուք կարող եք անջատել cookie-ները Ձեր դիտարկիչի կարգավորումներում, սակայն դա կարող է սահմանափակել կայքի որոշ գործառույթներ։
Տվյալների անվտանգություն
Բոլոր վճարումները իրականացվում են բանկային քարտերով՝ օգտագործելով SSL կոդավորում։
Կայքը չի պահպանում և չի մշակման ենթարկում քարտային տվյալները։
Վճարումները մշակվում են գործընկեր բանկային համակարգերի միջոցով, որոնք գործում են միջազգային անվտանգության ստանդարտներով։
Տվյալների փոխանցում
Ձեր տվյալները չեն փոխանցվում երրորդ կողմերին, բացառությամբ այն դեպքերի, երբ դա պահանջվում է օրենքով կամ անհրաժեշտ է վճարային գործարքի իրականացման համար։
Կապ մեզ հետ
Եթե ունեք հարցեր կամ առաջարկներ, կարող եք կապ հաստատել մեզ հետ՝
📍 Ավան, Իսահակյան 5/6, Երևան
📧 [email protected]
📞 +374 010-617-684, +374 091/093/095 617-684
🕘 Երկ–Ուրբ․ 09։00–17։00